ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հեղափոխական ճանապարհով Եկեղեցու հարցերին միջամտությունը, նշանակում է նպաստել Եկեղեցու` որպես կուռ կառույցի, փլուզմանը

Հեղափոխական ճանապարհով Եկեղեցու հարցերին միջամտությունը, նշանակում է նպաստել Եկեղեցու` որպես կուռ կառույցի, փլուզմանը
09.06.2025 | 12:46

«Եկեղեցին ժողովրդինն է» տրամաբանությամբ գնալու դեպքում հասնելու ենք լավագույն դեպքում անգլիական լյութերական եկեղեցի, Նիկոլն էլ հայտարարելու է, որ այսուհետ ինքն է այդ եկեղեցու գլուխը։

Բայց ազգային Եկեղեցու մասին խոսելիս մեծագույն մեղք և հանցանք է ժողովրդին խառնելն ու ժողովրդի անունից Եկեղեցու դավանաբանության և նվիրապետության դեմ հաշվեհարդար տեսնելը։

Այս պահին, թույլ տալ հեղափոխական ճանապարհով Եկեղեցու հարցերին միջամտություն, նշանակում է նպաստել Եկեղեցու` որպես կուռ կառույցի, փլուզմանը։

Եթե հասունացել են ներքին բարեփոխումներ, ապա դրանք կարելի է անել միայն այն դեպքում, երբ բացառված է դրսից ճնշումը, և ամեն ինչ ներքին նախաձեռնություն է։

Ես համարում եմ, որ այս փուլում ցանկացած զիջում արտաքին ճնշումներին, որոնք հատկապես խրախուսվում են Ադրբեջանից և Թուրքիայից, դավաճանություն և հանցանք է Տիրոջ, Հայ ժողովրդի, Եկեղեցու առաջ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ